Рубрика: Ուսումնական նախագծեր

Հունվար ամսվա նախագծեր

Հունվար ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Արևմտյան դպրոցում, ընտանիքում, այգիներում
Պատասխանատուներ՝
 Մայրանուշ Համբարձումյան, Սիլվա Խաչատրյան

Рубрика: Ուսումնական նախագծեր

«Դդմածես» նախագիծ

Ժամանակացույց՝ Հունվար, հունվարի 26 ` Ղափամայի ծես

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության տեսակներ

  •  Paint-ով «դդմային կերպարներ»նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես» մեթոդով:

«Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես»մեթոդի նկարագրություն

Խաղավարը կախարդական գնդակը փոխանցում է սովորողներին, իսկ նրանք, յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով, փոխանցում են իրար :  Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցան, թխվածքաբլիթ, ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Դդմանկար –դդումները  գուաշով ներկում ենք, կերպավորում
  • Թղթե կոլաժների ստեղծում

-Ստացված կերպարներով փորձում ենք փոքրիկ ներկայացում խաղալ

Մարմնաշարժողական գործունեություն

Խաղ-«դդմագլոր»

Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդումի ճանապարհը:

Խաղ-մարզադահլիճում

Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա: Հաղթում է այն խումբը, որի անդամներն ավելի արագ են ավարտում գլորը:

Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում (դդմատոն, դդմա…)

Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում

Նախագծի արդյունքում կունենանք.

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Գործունեության մասին պատմող ֆիլմեր

 Հաշվերգ՝

Ըստում, ընդում,
Դեղին դդում,
Գցեմ, բռնեմ,
Գտնեմ ուտեմ,
Պապոնց տանը
Տիտիկ անեմ:

Рубрика: Ուսումնական նախագծեր

Մարմնամարզական ստուգատես 2023

Տևողությունը՝ 08.01.2023-26.01.2023
Ժամը՝ 11:00-12:30
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ, Մայր դպրոցի մարմնամարզության դահլիճ, ընտանիքում
Համագործակցություն Միքայել Ղազարյանի, լողի մարզիչների, ծնողական համայնքի հետ
Նպատակը՝ մարմնարզական վարժությունների՝ անհատական և խմբային կարողությունների ու հմտությունների ներկայացում

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ

  • Կատարել շարային վարժություններ,«Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել
  • Քայլով մարշ  տեղում և ընթացքից
  • Օղակի պտտում 30 վայրկյան
  • Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով
  • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու
  • Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին իջնել ներքև  3-5 անգամ
  • Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ
  • Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ

Աղբյուրը՝ Ռոզա Գսպոյանի բլոգ

Հիմնական ուղղությունները .

  • այցելություն մարմնամարզության սրահ (մայր դպրոց) — Քոլեջի և Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները մայր դպրոցի մարմնամարզության սրահում կիրականացնեն միասնական նախագիծ՝ ներկայացնելով տարբեր խաղեր
  • ամենօրյա առավոտյան նախավարժանք
  • էստաֆետային խաղեր
  • գլուխկոնծիներ 
  • հեծանվավարություն
  • ինքնագլորների շքերթ
  • լողի ստուգատես
  • մարզական ընտանիք
Рубрика: Ուսումնական նախագծեր

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես 2024

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Ժամանակահատված՝ 08.01.2023-26.01.2023

Համագործակցություն՝  Շուշան Ալեքսանյանի և հայրենագետ, բնագետ ջոկատի հետ

Նպատակը՝ Ուսումնական գործընթացում բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Խնդիրները

Աշխատանքային ուղղություններ՝

  • Ուսուցողական խաղերի ստեղծում
  • Բնագիտական փորձերի իրականացում
  • Ռոբոտների, լեգոների հավաքածուների ներկայացում
  • Իմ լեգո խաղալիքը —  ստուգատեսի շրջանակում սովորողները կներկայացնեն լեգոներով տարբեր կերպարներ պատրաստելու իրենց հմտությունները: Տանը մեծերից որևէ մեկը կնկարահանի ողջ ընթացքը, կտեղադրի իր YouTube-յան էջում և հղումը կուղարկի դասվարի էլեկտրոնային հասցեին, որոնք էլ կհրապարակվեն դասարանական բլոգում:
  • Դասարանը՝ ջերմոց-լաբորատորիա — դդմի սերմերի տնկում, խոշորացույցով դիտարկումներ, արդյունքերի գրանցում

Օգտակար ռեսուրսներ՝

Բնագիտական փորձերի շարք

Արդյունք՝ դասարանական բլոգում

Рубрика: Ուսումնական նախագծեր

Հանրակրթական դիջիթեք 2024

Հանրակրթական Դիջիթեքի կայքը

Տևողությունը՝ 08.01.2023-31.01.2023
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝ Արևմտյանդպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ,  ընտանիք
Համագործակցություն՝  3-րդ դասարանի սովորողների հետ
Նպատակը՝ ՏՀՏ որևէ նոր ուսումնական գործիքի յուրացում և ներկայացում, տեսողական ինֆորմացիայի շնորհիվ  պատկերացում կազմել շրջապատող աշխարհի մասին։

Նախագծի նկարագրություն՝

  • Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու տարրական հմտությունների փոխանցում
  • Paint նկարչական ծրագրով դիջիգործիքների պատկերում, գունավորում
  • Հեռախոսով կամ պլանշետով կփորձեն լուսանկարել, կստեղծեն հետաքրքիր լուսանկարներ
  • Դիջիթեք 2024-ի հայտագրո
Рубрика: Ուսումնական նախագծեր

Ազգագրության փառատոն 2024

Տևողությունը՝ 08.01.2024-26.01.2023
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ, Վերնատուն, ընտանիքում
Համագործակցություն՝  Սեդա Թևանյանի, Լաերտ Գրիգորյանի և ծնողական համայնքի հետ


Նպատակը՝ 

  • Ազգային մշակույթի յուրացում, տարածում։
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
  • Մարզական կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Տրամաբանական մտածողության զարգացում։
  • Ավանդական խոհանոցի ուսումնասիրություն։
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն։
  • Ուսումնական նյութերի ստեղծում։

Հիմնական ուղղությունները՝

  • ընկուզախաղեր
  • ազգային, բակային խաղեր
  • ծիսական խաղերգեր, պարերգեր
  • ազգային ծիսական խոհանոց (դդմային կերակրատեսակներ) ներկայանում են ընտանեկան դպրոցները
  • տեխնոլոգիական աշխատանքներ ՝խրձիկ տիկնիկներ, տիկնիկներ ընդեղենից

Նկարագրությունը՝ ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

  • Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ
    գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են
    վեգերը (վեգի փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ
    մեկն են շրջանից դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:
  • Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են
    ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի
    միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի
    մյուս շարքի ընկույզները:
  • Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
    կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
    դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
    երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
    ուղղությամբ շարժելով:
  • Թելից կախված ընկույզը մոտեցնել խաղացողներից մեկի բերանի մոտ
    այնպիսի հեռավորությամբ, որ նա կարողանա փչելով հեռացնել իր
    դեմքից: Փչել ինչպես կարճ, այնպես էլ՝ երկար շնչով:

Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

  • Խնոցի-հարոցի Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
    -Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:
    կամ`
    -Հարի-հարի խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:
    Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:
  • Աղջիկ փախցնոցի
    Մասնակիցները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Рубрика: Ձիավարության սեմինար

Ձիավարության և հիպոթերապիայի սեմինար-պարապունքների ամփոփում

Ձիավարության սեմինարներն անցկացվում էին շատ հետաքրքիր և բովանդակալից։ Սեմինարների ընթացքում ծանոթացել ենք ձիերի խնամքի առանձնահատկություններին, ձիավարել և ստացել ենք անհրաժեշտ գիտելիքներ ձիերի և նրանց խնամքի մասին։ Արդյունքում կարողանում ենք սանձել,թամբել և ձիավարել։ 

Հիպոթերապիայի սեմինար-պարապունքները նույնպես շատ արդյունավետ և օգտակար էին։ Ծանոթացել ենք հիպոթերապիայի բուն ընթացքի, ինչպես նաև առանձնահատուկ երեխաների հետ անցկացվող թերապիաների օգտակար ազդեցության մասին։

Արդյունքներն՝

Ձիավարության, հիպոթերապիայի սեմինար-պարապունք

Ձիավարության,հիպոթերապիայի սեմինար-պարապունք

Ձիավարության, հիպոթերապիայի սեմինար-պարապունք

Рубрика: Ուսումնական նախագծեր

Հեռավար ընտանեկան աշխատանքային նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 8

Կազմակերպումը՝ հեռավար-առցանց, ընտանեկան դպրոցներում

Նպատակն ու խնդիրները՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային Paint ծրագրի կիրառում

Աշխատանքային ուղղությունները՝

  1. Ֆոտոպատում
  • Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
  • Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում
  • Եղանակային դիտարկումներ

2. Տեսանյութ

  • Տոնածառի պատրաստում, զարդարում
  • Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  • Ինչպե՞ս եք նշել Ամանորն ընտանիքում, տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
  • Իմ ամանորյա նվերները
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները, հայրիկ-մայրիկները՝ խոսելով  իրենց բնակավայրի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
  • Ձմեռային բակային խաղեր

Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը, ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ ֆոտոպատումի  տեսքով: